հետաքրքրվեիք, կարող ա մեր մոտ լիներ»․ անհետ կորած զինծառայողի ծնող

Այսօր Պաշտպանության նախարարության առջև կրկին հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները: Նրանց հետ հանդիպելու էր եկել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ծնողները պատգամավորի հետ զրույցում հայտնեցին իրենց անհանգստությունները:

1400 կորած կա, 10.000 աշխատող դրեք, որ ամեն մեկի խնդիրը հասկանան, թե որտեղ ինչ լուծում ա տալիս: 50 օր ա արդեն, ոչ մի բան չեք անում: Դու ի՞նչ ես արել: 40 օր ա, ես ամեն օր գալիս եմ ստեղ կամ Ուլնեցի, դու ի՞նչ ես արել»,- հարցրեց անհետ կորածներից մեկի ազգականը:

Հայկ Սարգսյանի հետ խոսակցությունից առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտնել էր, որ վարչապետի հանձնարարականով փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով պետք է ձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհետ կորածների հարցերով: Նա նշել էր, որ վաղվանից սկսած վարչապետը հանդիպելու է անհետ կորածների ազգականների հետ: Հավաքվածները պնդում էին՝ դա պետք է օր առաջ, ժամ առաջ արված լիներ:

«Ո՞նց կարելի է տենց բանը 40 օր հետո առաջարկել: Վարչապետի ներկայացուցիչ ես, եկել ես 50 օր հետո՞: Խնդիրը դուք գիտեք, մե՞նք պետք ա բարձրացնեինք, որ դուք գաք կանգնե՞ք: Երեխու հերը երկու օր առաջ տեսնում ա, որ իրա երեխուն գերի վերցրին, որ շուտ հետաքրքրվեիք, կարող ա մեր մոտ լիներ, ոչ թե թուրքի»:

Հավաքվածները պնդում էին՝ հանդիպումը հենց այսօր պետք է լինի, իրենք իրենց միջից կընտրեն 10 հոգի, որոնք էլ հարցերը կներկայացնեն:

Տեսանյութեր

Լրահոս