Բաժիններ՝

Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ կոմպոզիտոր և դաշնակահար Մարցին Մալինովսկու և հայկական «Con Alma» ջազ բենդի համատեղ ելույթը

Վաղը՝  նոյեմբերի 4-ին Երևանի «The Club» ակումբում տեղի կունենա աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դաշնակահար Մարցին Մալինովսկու և հայկական ժամանակակից լավագույն ջազ-բենդերից մեկի՝ «Con Alma»-ի  համատեղ ելույթը։

Ծրագրում ընդգրկված են ինչպես Մալինովսկու ստեղծագործությունները, այնպես էլ Con Alma–ի ստեղծագործություններն նրա մեկնաբանությամբ։

Con Alma–ն հայկական ակումբային երաժշտության ամենասիրված ու սպասված խմբերից մեկն է։ Այն ստեղծվել է 2010 թ. հայտնի շեփորահար Երվանդ Մարգարյանի և վոկալիստ ու դաշնակահար Նառա Առաքելյանի կողմից, որոնք մինչ այդ հանդես էին գալիս իբրև մենակատարներ և համագործակցել են այնպիսի ժամանակակից լեգենդների հետ, ինչպիսիք են՝ Միշել Լեգրանը (Ֆրանսիա), Իգոր Բուտմանը (Ռուսաստան), Չարլզ Դեվիսը (ԱՄՆ), Զիադ Ռահբանին (Լիբանան), Ալբերտ Առաքելը (Իրան) և այլոք։

Խմբում հանդես են գալիս նաև տաղանդաշատ երաժիշտներ Մարատ Հակոբյանը (սաքսաֆոն), Գուրգեն Ղազարյանը (բաս կիթառ), Լևոն Ավետիսյանը (Precussion) և Արմեն Ավետիսյանը (թմբկահար)։

Խմբի ստեղնահար և ոկալիստ Նառա Առաքելյանի խոսքերով՝ թեև Հայաստանյան համատեղ համերգը վաղուց էր ծրագրված, բայց համերգի օրվա նշանակումը անակնկալ է եղել։ Սակայն չնայած սեղմ ժամկետներին իրենք Մարցին Մալինովսկու հետ միասին կարողացել են ֆանտաստիկ ծրագիր կազմել և վստահ են, որ հայ հանդիսատեսը համերգից կհեռանա խիստ տպավորված։

Մալինովսկին արդեն խիստ տպավորված է հայ ջազմեններով ու ընդհանրապես հայկական երաժշտությամբ և որոշել է ավելի լրջորեն ուսումնասիրել հայկական մշակույթը։

Համագործակցության հետագա պլանների մասին խոսելով՝ Նառա Առաքելյանն ասաց, որ առաջիկայում արդեն պլանավորված են համատեղ ձայնագրություններ ու Հայաստանում մշակած ծրագրով համատեղ համերգ նաև Լեհաստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս