Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան լրացուցիչ գրեթե 22 մլրդ դոլար կհատկացնի պաշտպանությանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նոյեմբերի 19-ին պլանավորում է հայտարարել պաշտպանության ոլորտում լրացուցիչ զգալի ներդրումների մասին, հաղորդել է Sky News-ը, վկայակոչելով քաղվածքները նրա խոսքից, որով բրիտանացի վարչապետը հանդես է եկել երկրի խորհրդարանում:

Հեռուստաալիքի տեղեկության համաձայն, Ջոնսոնը խորհրդարանին ծանուցում է չորս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի պաշտպանական կարիքների համար լրացուցիչ 16,5 մլրդ ֆունտ ստեռլինգ (գրեթե 22 մլրդ դոլար) հատկացնելու իր որոշման մասին: Դա ավելի քիչ է, քան բանակին հարկավոր է նրա բոլոր ընթացիկ խնդիրները լուծելու համար, նշում է Sky News-ը, բայց ավելի շատ է, քան սպասում էին զինվորական հրամանատարությունում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական դժվարությունները: Այդ ֆինանսական ազդեցության շնորհիվ բրիտանական բանակը կունենա տիեզերական հրամանատարություն: Նաեւ պլանավորվում է պաշտոնապես գործարկել հատուկ ստորաբաժանման աշխատանքը կիբեռտարածությունում գործողությունների համար: Դե-ֆակտո այն գոյություն ունի արդեն մի քանի տարի եւ ուղղված է ինչպես կիբեռտարածությունում պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողության համար:

Բացի այդ, կառավարությունը մտադիր է կառույց հիմնել արհեստական ինտելեկտի վրա աշխատելու համար: «Միջազգային իրադրությունն ամենալարվածն ու մրցակցայինն է սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Բրիտանիան պետք է հավատարիմ լինի իր պատմական ավանդույթներին եւ աջակցի մեր դաշնակիցներին: Դրա համար անհրաժեշտ է, որ մենք ուժեղացնենք բոլոր հնարավորությունները (պաշտպանության ոլորտում)»,-ասվում է Ջոնսոնի խոսքում: Տիեզերական հրամանատարության շնորհիվ Մեծ Բրիտանիան, ըստ երկրի վարչապետի մտահղացման, մինչեւ 2022 թվականը կարող է ինքնուրույն հրթիռի արձակում իրականացնել տիեզերք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս