«Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները շարունակում են ռազմական հանցագործություններն Արցախի բնակչության դեմ». Ա. Բեգլարյանը Ստեփանակերտի երաժշտական դպրոցի տարածքից հանդես է եկել կոչով
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այս գիշեր Ադրբեջանի կողմից հրետակոծված Ստեփանակերտի երաժշտական դպրոցի տարածքից հանդես է եկել նոր կոչով։
«Սա Ստեփանակերտի կենտրոնական թաղամասն է, որը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 8-ի գիշերը:
Հարձակման հետևանքով երաժշտական դպրոց է ավերվել, ինչպես նաև խանութ է Ադրբեջանի կողմիայրվել: Ադրբեջանական ուժերը թիրախավորել են նաև այլ քաղաքացիական կառույցներ Ստեփանակերտում՝ առավել մեծ ավերածությունների հանգեցնելու համար:
Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները շարունակում են ռազմական հանցագործություններն Արցախի բնակչության դեմ, սակայն միջազգային հանրությունը շարունակում է աչք փակել մարդկության դեմ իրականացվող և ռազմական հանցագործությունների վրա: Արցախի ժողովուրդը շարունակում է իր պայքարը իր իրավունքների և ազատությունների պահանման համար: Հաշվի առնելով միջազգային հանրության վերաբերմունքը՝ մենք մինչև վերջ կշարունակենք մեր պայքարը: Կույր մի՛ եղեք»,- ասել է Բեգլարյանը: