Բաժիններ՝

Տաբատն ու կիսաշրջազգեստը միասին կրելը կրկին նորաձև է

90-ականներից համաշխարհային նորաձևություն մուտք գործեց տաբատներով կիսաշրջազգեստներ կրելը: Սա սկզբնական շրջանում անսովոր և տգեղ թվաց շատերին, սակայն երբ համաշխարհային նորաձևության տներն իրեն հավաքածուներում սկսեցին օգտագործել տաբատներն ու կիսաշրջազգեսները միասին, որպես մեկ ամբողջություն, շատերն ընդունեցին հագնվելու այս եղանակը:

Այս տարի ևս, համաշխարհային նորաձևության տներն անդրադարձան մոռացված նորաձևությանը: Այս աշնան հավաքածուներում կրկին նկատվում է մեկ կտոր հագուստ դարձած տաբատներն ու շրջազգեստները: «Prada» և «Louis Vuitton» նորաձևության տներն այս սեզոնի հավաքածուում կրկին անդրադարձան մոռացված հնին: Նրանք իրենց հերթական  հավաքածուում ներկայացրին տաբատներն ու շրջազգեստները, որպես մոդայիկ  սեզոնային հանդերձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս