Արծրուն Հովհաննիսյանը ցույց տվեց այն հատվածները, որոնք թեկուզ ժամանակավոր գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ հսկողության տակ (տեսանյութ)

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ինտերակտիվ քարտեզի վրա ներկայացրեց, թե որ հատվածներում են մարտեր ընթանում, որ հատվածներում դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ երեկ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խոստացել էր, որ այսուհետ իրենք ևս քարտեզով որոշակի տեղեկություններ կներկայացնեն, քանի որ ուկրաինական բլոգերների պատրաստած օնլայն քարտեզը, որը շատերը հիմք են ընդունում, լիովին չի արտացոլում ամբողջ իրավիճակը, որովհետև մարտական գործողությունները հիմնականում օջախային են:

«Սրանք այն բնակավայրերն էին, որոնք մի քանի օր առաջ մաքսիմում հարձակողական պոտենցիալի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը փորձել էին հասնել Բերձոր և հետ էին մղվել այս ուղղություններից»,-ներկայացրեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը ցույց տվեց նաև ուղենիշային այն բնագիծը, որտեղից ադրբեջանական ուժերը փորձել էին դուրս գալ ՀՀ սահման:
Նա նաև ցույց տվեց այն հատվածները, որոնք թեկուզ ժամանակավոր գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ հսկողության տակ:

Մանրամասները` տեսանյութում (4:17 րոպեից-6:25)

Տեսանյութեր

Լրահոս