«Մեր բանակն ի զորու է սաստել թշնամուն, բայց կանգնեցնել պատերազմը տարածաշրջանում ի վիճակի է միայն Ռուսաստանը»
ԱԺ պատգանավոր Տիգրան Ուրիխանյանը գրել է. «Հայաստանի և Արցախի իշխանությունները սկսեցին սխալների շտկում անել և մեկական ճիշտ քայլ կատարեցին վերջին օրերին արտաքին քաղաքական ուղղությամբ՝ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ համաձայն է ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը տարածաշրջանում, իսկ Արցախի նախագահը դիմեց ՌԴ նախագահին։ Սա սխալների ուղղման ճանապարհին ճիշտ է, սակայն դրան պետք է հետևեն շարունակական քայլեր հստակ ձևակերպումներով։
Կարծես բոլորին է արդեն պարզ, որ մեր բանակն ի զորու է սաստել թշնամուն, բայց կանգնեցնել պատերազմը տարածաշրջանում ի վիճակի է միայն Ռուսաստանը, և դա ընդունում են աշխարհում գրեթե բոլոր խաղացողները»։