Գալուստ Սահակյանը կարծում է, որ ՀՀԿ բարձրագույն մարմնում փոխվարչապետների պաշտոնների ավելացման հարց չի քննարկվել
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/-e1344367337532.jpg)
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳալուստՍահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել էր փոխվարչապետների պաշտոնների ավելացման հետ կապված փոփոխությունների նպատակով սահմանադրական հանրաքվե անցկացման մասին տեղեկատվությունը:
Ըստ Գ. Սահակյանի` այս մասին նույնիսկ կուլիսային խոսակցություններ չեն եղել: Դիտարկմանը, թե օրեր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե այդ հարցը կա օրակարգում, Գ. Սահակյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ կոնկրետ մեր բարձրագույն մարմնում նման հարց չի քննարկվել և ոչ էլ օրակարգի հարց է դարձել»:
Իսկ հարցին, թե արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞, և ո՞րն է դրա նպատակը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ պիտի դա վերլուծվի, քննարկվի, ու գնահատականներ տալ, ինչո՞ւ չէ` կարելի է նաև ոլորտային փոխվարչապետներ ունենալ. դա կառուցվածքային փոփոխություն է, և, կարծում եմ, Սահմանադրության հետ կապ չունի դա` փոփոխությունները»։