«Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է». Արծրուն Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան մարտերը նորից շարունակվել են, հյուսիսային և հարավային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել: Մասնավորապես, հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհից հետո, հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվել են, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է: Կորուստների մասին թվական տվյալները հետո կամփոփվեն, լրացուցիչ կհայտնենք»,- նշեց նա: