Չեմպիոնը չեմպիոն է՝ պատերազմի, թե խաղաղության ժամանակ

13-ամյա Անի Ներսիսյանը մոտ 3 շաբաթ Երևանում կատարում է «տան մեծի» դերը: Անին Արցախից է Երևան եկել, Խոջալուից: 168.am-ի հետ զրույցում Անին ասաց, որ հայրն առաջնագծում է կռվում, բուժքույր մայրն էլ վիրավորվածների կյանքը փրկելու համար է կռիվ տալիս:

Ու չնայած դժվարին օրերին, Անին անգամ Երևանում շարունակում է իր մարզումները: Թեթև ատլետիկայի չեմպիոն է, ու Արցախից Երևան գալիս պայուսակում առաջինը տեղավորել է մեդալներն ու պատվոգրերը:

«Որ սկսեց կռիվը, և պապան մեզ հանեց տնից, գնացինք ապաստարան, հետո մի 6 ժամ անց գնացի շորերս հավաքելու, մամային ասացի, որ՝ «սրանք էլ տանեմ իմ հետ, որովհետև սրանք իմ ամենա-ամենակարևոր, թանկ բաներն են»,- պատմում էր Անին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս