«Սասուն Միքայելյանին վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում». մտերիմ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախում վիրավորվել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

168.amը փորձեց լրացուցիչ տեղեկություններ ստանալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակի  մասին նրա մտերիմներից մեկից.

«Միքայելյանն իր ջոկատով է առաջնագծում եղել, բեկորային վնասվածք է ստացել՝ մեջքի և ոտքի հատվածում, ոտքի մկանն է կտրվել: Վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը կայուն է, կյանքին վնաս չի սպառնում»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Սասուն Միքայելյանի մտերիմներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս