Հերթական հակառեկորդը. Վրաստանում COVID-19-ով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 448-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման օրական ցուցանիշը շարունակում է աճել. կորոնավիրուսով վարակման հայտնաբերված նոր դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 448-ով:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 6 640: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 299 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 3 419 հիվանդ, մահացել է 39-ը:

Այժմ կարանտինում է գտնվում 5 392, ստացիոնարներում՝ 836 մարդ, եւս 1 100-ը՝ քովիդ-հյուրանոցներում:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս