ՀՀ դեսպանը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորների ռազմատենչ հայտարարությունները
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/1029283.jpg)
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հարցազրույցներ է տվել վրացական առաջատար Ռուսթավի 2, Իմեդի և Վրաստանի հանրային հեռուստաընկերություն լրատվամիջոցներին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը:
Հարցազրույցներում դեսպանը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի՝ ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմատենչ հայտարարությունները` նշելով, որ բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ: