«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ ոտքի կանգնել ու օգնել դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ». Հենրիխ Մխիթարյան
Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօր առավոտյան արթնացա ու իմացա Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի հայերով բնակեցված անկախ պետության վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին: Ադրբեջանական բանակի թիրախում է եղել նաև Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը:
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ ոտքի կանգնել ու օգնել դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ:
Մենք առանց էքզիստենցիալ սպառնալիքի մեր հայրենքիում ապրելու իրավունք ունենք, այլ ոչ թե ապաստարաններում թաքնվելու»:
Ես միշտ իմ ազգի կողքին եմ: