Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն. Մանվել Գրիգորյանի ուղերձը

Սիրելի աշխարհասփյուռ հայ ժողովուրդ.

Իմ մարտական ընկերներ, սպաներ, կամավորներ, զինվորներ.

Նորից հայր Ալիևի հետքերով որդի Ալիևը իրենց բնորոշ վախկոտի ոճով՝ Արցախյան ազատամարտի և Ապրիլյան պատերազմի դասերը չմարսած, փորձում է տիրանալ Արցախին՝ խաղաղ ժողովրդին թիրախավորելով: Դա չի հաջողվելու, որովհետև մեր միասնական բռունցքը այս անգամ ևս ջարդ կտա նրանց:

Նորից, ավելի համախմբված ու ավելի միասնական ենք՝ պատրաստ մեկ մարդու նման կանգնելու առաջնագծում, մեր զինվորի ու բանակի կողքին:

Իմ հզոր մարտական ոգին ու կամքը Ձեզ հետ է, ու Ձեզ առաջնորդող: Ինչպես 1994-ին ենք հայր Ալիևին չոքացրել ու զինադադր է մուրացել, հիմա դրա տասնապատիկ անգամը կմուրան որդին ու հետևորդները, եթե համը հանեն: Այնպես չանեն, որ բառաչելով, այս անգամ՝ Բաքուն հետ ուզեն: Ալիևը թող չթևավորվի ներքաղաղքական այս իրավիճակից: Ալիևի ատամը չի կարող կտրել Արցախը, որքան էլ երազի դրա մասին:

Մանվել Գրիգորյան

Սիրելի աշխարհասփյուռ հայ ժողովուրդ.Իմ մարտական ընկերներ, սպաներ, կամավորներ, զինվորներ.Նորից հայր Ալիևի հետքերով…

Gepostet von Մանվել Գրիգորյան am Sonntag, 27. September 2020

Տեսանյութեր

Լրահոս