Բաժիններ՝

Որոնք են ծննդյան օրվա առթիվ ամենավատ նվերները

Reddit-ի օգտատերերը թվարկել են այն ամենաահավոր նվերները, որոնք իրենք ստացել են ծննդյան օրվա առթիվ։

sneakysnakeeeee օգտատերը պատմել է, որ մայրն իրեն նվիրել է իր սեփական շարֆը:

«Այո, մայրս մտավ իմ սենյակ եւ վերցրեց իմ միակ շարֆը, այն փաթաթավորեց եւ ինձ հանձնեց, կարծես այն նոր լիներ»,-անկեղծացել է նա:

BBoySlim-ը խոստովանել է, որ իր HR ընկերությունից բողոք է ստացել այն մասին, որ երկու գործընկերները վիճել են իր ծննդյան օրվա կապակցությամբ իրեն անակնկալ անելու պատճառով:

PM_ME_UR_CLEAVE օգտատիրոջ տատիկն իրեն նվիրել է սանր՝ ձիու գլխի ձեւ ունեցող բռնակով: Ընդ որում այն կոտրվածքներ ուներ, իսկ ատամների վրա մազեր կային:

Mikeardigan-ը պատմել է այն մասին, որ իրեն ու եղբորը տատիկն ու պապիկը տափաշուրթի հավաքածու են նվիրել տասը տարի շարունակ:

«Մայրս ինձ գազարով տորթ է նվիրել յուրաքանչյուր ծննդյան օրվա առթիվ: Ես ատում եմ այն: Բայց այն սիրում էր հայրս»,- պատմել է stayrootedsucculents-ը:

Նաեւ «նվերների» թվում նշվել են ծնողների բաժանության մասին նորությունները, ծաղիկների համար պարարտանյութերը, օգտագործված նախշանկարները՝ 18-ամյակի առթիվ, օգտագործված մոմերը, ինչպես նաեւ բացիկ հորից, որը սրտնեղած էր տատիկի հուղարկավորությանը իր ներկա չլինելուց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս