«Համբերեք, ունենալու ենք». Վազգեն Սարգսյանի եղբայրն արխիվային տեսանյութ է հրապարակել
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, արխիվային տեսանյութ է հրապարակել:
Տեսանյութը 1999 թվականին անկախության օրվա առթիվ զինվորական շքերթից հետո է արվել, որտեղ Վազգեն Սարգսյանը բարձր տրամադրությամբ հայտարարում է. «Համբերեք, Հայաստանը բարձր կարգի տնտեսություն ենք ունենալու»:
Հիշեցնենք, որ դրանից ընդամենը մեկ ամիս անց տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: