Ավստրիայում ձերբակալել են արքայազն Էռնստ Օգոստոս 5-րդ Հաննովերցուն
Վերին Ավստրիայի դաշնային երկրամասում արքայազն Էռնստ Օգոստոս 5-րդ Հաննովերցուն ձերբակալել են սպասուհու հասցեին սպառնալիքներից եւ ունեցվածքի վատնումից հետո: Այդ մասին հաղորդել է Kronen Zeitung ավստրիական թերթը:
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 7-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին (Երերանի ժամանակով 19:00) ոստիկանները շրջապատել են Վերին Ավստրիայի Հաննովերյան դինաստիայի 66-ամյա ղեկավարի որսորդական տնակը:
Թերթի տվյալներով, իրավապահները ժամանել էին սպասուհու բողոքից հետո, որն աշխատում է Էռնստ Օգոստոսի տանը: Նա պնդել է, որ արքայազնը սպառնացել է իրեն եւ իր ամուսնուն, որ նրանց մոտ «մարդասպաններ» կուղարկի, եթե նրանք տանն անաղմուկ չշարժվեն:
Բացի այդ, ինչպես գրում է հրատարակությունը, Էռնստ Օգոստոսը պոկել է ճանապարհային նշանը եւ կոտրել պատուհանը Քեմբեռլենդցի դուքսի հիմնադրամի օբյեկտում:
Ինչպես հիշեցնում են գերմանական ԶԼՄ-ները, Էռնստ Օգոստոս 5-րդ Հաննովերցին վերջին ժամանակներս հաճախ է ուշադրությունն իր վրա հրավիրել. հուլիսի 15-ին նա հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա, որից հետո տեղափոխվել հոգեբուժարան: Սակայն մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ նա ոստիկանական տեղամաս է ժամանել բեյսբոլի զարկիչով զինված եւ սպառնացել երկու իրավապահների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: