Փաշինյանը կրկնեց աղքատության մասին իր հայտնի խոսքը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, եղել է սահմանամերձ գյուղերում, ապա Բերդում մասնակցել է «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի բացմանը։
Նա իր ելույթներում խոսել է մարզում ասֆալտապատման աշխատանքների, բազմամարդ մի ընտանիքի համար տուն կառուցելու, գյուղերում տանիքները նորոգելու մասին։ Իսկ Չինարիում գրեթե կրկնել է մոտ մեկ տարի առաջ ասած այն միտքը, թե «աղքատությունը ձեր գլխում է»։
Նա ասել է․ «Մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Ու սա է այսօրվա ամենակարեւոր իմաստը: Որովհետեւ հաղթած ժողովուրդը պետք է ինքն իր ներսում սկսի ապրել որպես հաղթանակած: Դա սեղանի պարունակության հետ կապ չունի, դա գրպանի պարունակության հետ կապ չունի: Դա, առաջին հերթին, հոգեվիճակն է: Այդ հոգեվիճակը որ գալիս է, մնացածը հերթով կկարգավորվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: