Երևանի «Արարատ»-ը նոր դարպասապահ ունի
Սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նորեկը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում: Խաղացել է մակեդոնական «Սիլեկս» և «Սկպոյե» ակումբներում, ինչպես նաև ֆիննական «Կայաանի» և ամերիկյան «Սոութ Ֆլորիդա Բուլզ» ակումբներում:
«Երբ ստացվեց «Արարատ» տեղափոխվելու առաջարկը, ես երկար չմտածեցի: Խոսեցի «Արաարտում» խաղացող սերբ ֆուտբոլիստների հետ ու ընդունեցի առաջարկը: Նրանք ինձ միայն լավ բաներ պատմեցին պայմանների ու խաղադաշտերի մասին և հիմա տեսնում եմ, որ նրանց ասած ամեն բան համապատասխանում է իրականությանը: Շատ եմ ցանկանում Հայաստանում չեմպիոն և գավաթակիր դառնալ: Մենք շատ լավ թիմ ու ֆուտբոլիստներ ունենք այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Ստեֆանովիչն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում: