Բաժիններ՝

Վանի ոչնչացող հայկական հետքերը․ Հոգվոց մենաստանը

Վանի Գյուրփընար (Հայոց Ձոր) թաղամասում գտնվող հայկական Հոգյաց կամ Հոգվոց (Տեր Մարիամ) վանական համալիրը այսօր գրեթե հողին է հավասարվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ավանդության համաձայն՝ վանական համալիրի տարածքում են գտնվող հայոց Տրդատ արքայի և նրա կնոջ գերեզմանները։ 4-րդ դարում այստեղ զբաղվել են բորոտության բուժմամբ։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ այս վանական համալիրում ապրել է Կույս Հռիփսիմեն և այդ ընթացքում կառույցը ծառայել է որպես կուսանոց։

Մենաստանը գտնվում է այնպիսի տարածքում, որը հաճախ է պատերազմների թատերաբեմ եղել։ Հետևաբար պատմական կառույցն էլ պարբերաբար տուժել է այդ պատերազմներից և այսօր երբեմնի համալիրից միայն մի քանի կիսավեր պատ է մնացել։

Սակայն հայտնի է, որ այսօր էլ այս սուրբ հողակտորը շարունակում է հետաքրքրել հավատացյալներին։ Օրինակ, շրջակա գյուղերի բնակիչները, ովքեր երեխաներ չունեն, Տեր Մարիամ մենաստան են գնում ու մատաղ անում, իսկ երբ երեխա են ունենում, տղաներին կոչում են Իսա, աղջիկներին՝ Մարիամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս