Բաժիններ՝

Թրամփն ամերիկացինեին կոչ է արել երկու անգամ քվեարկելու իր օգտին ընտրական համակարգի ստուգման նպատակով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին կոչ է արել պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում երկու անգամ ձայն տալ իր օգտին՝ ընտրատեղամաս ներկայանալով եւ փոստով՝ հեռավար քվեարկության համակարգի արդյունավետությունն ստուգելու համար: Այդ մասին նա սեպտեմբերի 2-ին հայտարարել է լրագրողներին Հյուսիսային Կարոլինայի նահանգ կատարած ուղեւորության ընթացքում:

«Թող նրանք (ընտրողները) ուղարկեն (քվեաթերթիկը) եւ թող նրանք քվեարկելու գնան (ընտրատեղամասեր), եւ եթե համակարգն այդքան լավն է, ինչպես նրանք են ասում, ապա նրանք չեն կարողանա քվեարկել (երկու անգամ)»,- նշել է Թրամփը:

Մամուլի աշխատակիցների հետ նրա շփման մի հատված ցուցադրել է CNN հեռուստաընկերությունը, որը նաեւ հշեցրել է, որ մեկ անգամից ավելի քվերակելու փորձը կդառնա օրենսդրության խախտում: Հանրապետական Թրամփը վերջին ամիսներին բազմիցս քննադատել է փոստով քվեարկության մեթոդը, որը դեմոկրատներն առաջարկում են լայնորեն օգտագործել նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում նոր կորնավիրուսի հարուցած համավարակի պատճառով: Այդ եղանակը թույլ չի տալիս ստույգ եւ օպերատիվ ամփոփել քվեարկության արդյունքները, համոզված է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:

Նա բացատերել է, որ նկատի ունի ամենից առաջ քվեաթերթիկների ընդգրկուն նենգափոխումները եւ կեղծումները, «մեռած հոգիների», ինչպես նաեւ ընտրություններին մասնակցելու իրավունք չունեող անձանց քեվարկումները: Թրամփը նաեւ հայտարարել է, որ փոսիվ քվեարկությունն առաջիկա ընտրությունները խոցելի են դարձնում արտասահմանից միջամտության համար:

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներից Թրամփի մրցակիցը կդառնա երկրի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս