Բաժիններ՝

Մալիում հոսպիտալացրել են տապալված նախագահին

Մալիում սեպտեմբերի 1-ին մասնավոր կլինիկա են տեղափոխել երկրի տապալված նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային: Այդ մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործականալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

75-ամյա Քեյթայի վիճակի մասին տեղեկատվություն չկա, նշում է գործակալությունը:

Նաեւ հայտնի չէ, թե արդյոք ներկա հանգամանքներում նրան բուժման կտանեն արտասահման: Ավելի վաղ հաղորդվել էր, որ խռովարարներն ազատ են արձակել իրենց կողմից տապալված նախագահին: Քեյթան տեղափոխվել է մայրաքաղաք Բամակոյի արվարձանում գտնվող Սեբենիկորոյի նստավայր, որը պահպանվում է խռովարարների կողմից:

Մալիում խռովությունն սկսվել է օգոստոսի 18-ին մայրաքաղաք Բամակոյի մերձակայքում գտնվող ռազմաբազայում. Խռովարարները հայտարարել են նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային եւ վարչապետ Բուբա Սիսեին ձերբակալելու մասին:

Ավելի ուշ նախագահը հայտարարել է պաշտոնաթողության եւ խորհրդարանն ու կառավարությունն արձակելու մասին: Զինվորականները երկրում քաղաքական վերափոխման կոչ են արել, որը տանելու է համընդհանուր ընտրությունների:

Հեղաշրջման կազմակերպիչների՝ օգոստոսի 20-ին հրապարակված հայտարարության մեջ հաղորդվում է, որ անցումային ժամանակաշրջանում Մալին կկառավարի հատուկ նշանակված նախագահը, որը կարող է լինել ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս