Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը կրկին անցել է Տայվանի նեղուցով

Ամերիկյան էսկադրային ականակիրը կտրել-անցել է Տավյանի նեղուցը: Ինչպես օգոստոսի 31-ին հայտնել է Տայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կղզու պաշտպանական գերատեսչությունը, դա վերջին երկու շաբաթվա ընթացքում նեղուցով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի անցման երկրորդ դեպքն է։

Էսկադրային ականակիրը, որի անվանումը չի ճշտվում, նեղուցով ընթացել է հյուսիսից հարավ եւ շարժումը շարունակել հարավային ուղղությամբ:

Դա տարեսկզբից ի վեր նեղուցով իններոդ անցումն է ԱՄՆ-ի ռազմածովային նավերի կողմից: ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել այդ իրադրությունը:

Օգոստոսի 18-ին Mustin (DDG-89) հրթակիր Էսմինեցը Տայվանի նեղուցով անցել է Հարավչինական ծովում Ճապոնիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը պարբերաբար անցնում են Տայվանի նեղուցով, ամերիկյան կողմը պնդում է, թե դրանք պլանային միջոցառումներ են, որոնք իրականացվում են «միջազգային իրավունքին համապատասխան»:

Պեկինը դատապարտում է նման գործողությունները՝ դրանք համարելով սադրիչ: Տայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականինց, երբ կղզի փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887 – 1975) գլխավորությամբ, որոնք պարտություն էին կրել քաղաքացիական պատերազմում:

Այդ ժամանակվանից ի վեր Չինաստանի այդ ամենամեծ կղզին գտնվում է սեփական վարչակմամզի կառավարման ներքո՝ պահպանելով դրոշը, արժույթը եւ նախկին Չինաստանի Հանրապետության որոշ այլ ատրիբուտներ: Պաշտոնական Պեկինը Տայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ -ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս