«Ինչ լնգուլավազ ասեք՝ իրեն թույլ է տալիս քեզ վիրավորել, ինչ–որ բան պահանջել, մունաթ գալ, ինքնահաստատվել». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այո, հասկացա…
Համբերությունն էլ իր չափն ունի և իմը սպառվեց:

Այն, որ կազմակերպված հակաքարոզչություն է իմ անձի հանդեպ, դա ինձ համար նորություն չէր և ես գիտեի, որ ճանապարհս բարդ է ու որքան հնարավոր խորդուբորդ, բայց որ էդ հակաքարոզչությունը էլ ներս ու դուրս չի ճանաչում, սա ստիպում է լինել բոլորի պես.

Անտարբեր, անբան, մադկանց խնդրին ու հարցերին անուշադրության մատնող, իմ ու քո անող, հին ու նոր մարդ ու հին ու նոր խնդիրներ տարանջատող , թայֆա ստեղծող ու էդ թայֆում ինքնահաստատվող և այսպես շարունակ թվարկելու կետեր և հենց այդ մարդու կերպարի մեջ պետք է մտնեմ: Այո-Այո, հենց այդպես:

Երբ փորձում ես հաշվի առնել բոլորի շահերը, արդյունքում կորցնում ես սեփական ամենակարևորը՝ առողջությունը:

Ինչ լնգուլավազ ասեք՝ իրեն թույլ է տալիս քեզ վիրավորել, քեզանից ինչ–որ բան պահանջել, մուննաթ գալ և ինքնահաստատվել ու ակնհայտ է, որ կոնկրետ մարդկանց ուղղորդմամբ, բայց հո հասուն մարդիկ տեսնում են այդ ամենը, էդ ամենը ձեր ժպտացող և թափանցիկ ոչինչ չասող դեմքից այն կողմ երևում է:

Այսուհետ խնդրանք, պահանջ, հորդոր.

–Ինձ դիմեն միայն Շիրակի մարզի բնակիչները. (մյուս մարզերն ամեն մեկը իր ընտրած պատգամավորին դիմի, մարզպետին, քաղաքապետին ու գյուղապետին):

– Ինձ դիմեն միայն կոնկրետ իմ պաշտոնին վերաբերող հարցով և ոչ կենցաղային հարցերով:

– Ինձ չզանգահարել աշխատանքային ժամից դուրս և ոչ աշխատանքային օրերին:

-Չհամարձակվել ինձ հետ խոսել ձայնի տոնայնությունը թեկուզ կես դեցիբել բարձր:

– Գործերը և պարտականություններն արեք այնքան պատշաճ, որ հետո ձեր տեղը օրերով ես չչարչարվեմ:

– «Թեժ գծի» վերածված համարս սեպտեմբերի 15-ից հետո մնալու է ԱԺ-ում , իսկ նոր հեռախոսահամարս տրամադրելու եմ միայն ընտանիքիս անդամներին : Եթե կա զանգ , ապա միայն աշխատանքային ժամ և աշխատանքային օր:

Եվ այսպես շարունակ …

Խիստ է չէ՞, այո՛ շատ…

Բայց իսկապես համբերությունը ունի եզրագիծ…

Մի օր կգա , որ ստիպված կլինեմ վերը նշված պահանջներս իրականություն դարձնեմ՝ երեկվա ինքնահաստատվող մասսայի ուղղորդված հարձակման նման դեպքերից և այսօրվա ժամը 6։30 գյուղերից ստացած ոչինչ չասող զանգից հետո:

Ես էլ չեմ հավատում իմ ասածին, բայց որոշ կետերի խստագույնս հետևելու եմ:

Լա՛վ, մարդկությունը ինչո՞ւ է այսքան քչացել…
Բարի լո՞ւյս …
#ՍտիպվածԳրած»:

Այո , հասկացա … Համբերությունն էլ իր չափն ունի և իմը սպառվեց : Այն, որ կազմակերպված հակաքարոզչություն է իմ անձի…

Gepostet von Սոֆյա Հովսեփյան am Sonntag, 30. August 2020

Տեսանյութեր

Լրահոս