Նման ուտեստ դեռ չեք պատրաստել. շոկոլադե հալած պանիր
Բաղադրիչներ
1. Կակաո – 1 ճ/գ
2. Կաթնաշոռ – 500 գ
3. Ձու – 1 հատ
4. Կարագ – 50-70 գ
5. Շաքարավազ – 2-2.5 ճ/գ
6. Վանիլին
7. Սոդա – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը, ձուն, շաքարավազը, վանիլինը, կակաոն և սոդան հարել բլենդերով:
2. Զանգվածը եփել ջրային բաղնիքի վրա՝ խառնելով մոտ 10 րոպե: Այնուհետև ավելացնել կարագը:
3. Ըստ ցանկության կրկին հարել: Եփել ևս 5 րոպե և լցնել բանկաների մեջ:
4. Սառեցնել և դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը