Բաժիններ՝

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը

«Լուկօյլ»-ի համասեփականատեր միլիարդատեր Լեոնիդ Ֆեդունի դուստրը՝ Եկատերինա Ֆեդունը, ըստ Forbes հանդեսի վարկածի, 700 միլիոն դոլար կարողությամբ դեբյուտել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշում՝ միանգամից զբաղեցնելով երրորդ հորիզոնականը

Առաջատարները մնացել են անփոփոխ. առաջին հորիզոնականում կրկին Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան է, որի կարողությունն աճել է մինչեւ 1,3 մլրդ դոլար, իսկ երկրորդում Ռուսաստանում խոշորագույն Wildberries ինտերնետ-խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկն է (1,1 մլրդ դոլարով): Վարկանիշում երկրորդ տարին անընդմեջ հայտնվել են միանգամից երկու միլիարդատերեր, նշում է հրատարակությունը:

Չորրորդ դիրքն զբաղեցնում է մասնավոր ներդրող Տատյանա Կովալչուկը՝ գործարար Յուրի Կովանչուկի կինը՝ 600 մլն դոլար կարողությամբ: Ելենա Ռիբոլովլեւան, որն առաջին անգամ Forbes Woman-ի վարկանիշում տեղ էր գտել 2016 թվականին՝ նախկին ամուսնու՝ միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեվի հետ դատավեճի ավարտվելու շնորհիվ, նոր վարկանիշում հայտնվել է հինգերորդ տեղում. հանդեսը նրա կարողությունը գնահատել է 600 մլն դոլար: Նրան հաջորդում է «Պրոգրես» ընկերության բաժնետեր Օլգա Բելյավցեւան (500 մլն դոլար):

Forbes-ը յոթերորդ հորիզոնականում տեղավորել է միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի դստերը՝ Լիլյա Ռոտենբերգին՝ 500 մլն դոլար կարպիտալով: Նրան հաջորդում է «Նովատէկ»-ի կառավարման փոխնախագահ Տատյանա Կուզնեցովան (450 մլն դոլար): Վարկանիշի 9-րդ դիրքն զբաղեցրել է Եվգենյա Գուրեւան (400 մլն դոլար), որին 2007 թվականից ուղղակիորեն պատկանում է «Ֆոսագրո»-ի բաժնետոմսերի փաթեթը: Թոփ-10-ը եզրափակում է «Համագործակցություն» ընկերությունների խմբի համասեփականատեր Նատալյա Լուցենկոն (400 մլն դոլար):

Վարկանիշում երկրորդ նորանձը Լյուդմիլա Կոգանն է, որը «Ուրասլիբ»-ի հիմնական բաժնետեր՝ անցյալ տարի մահացած Վլադիմիր Կոգանի այրին է: Նա ժառանգություն է ստացել ամուսնու բաժինը (81,8 տոկոս) բանկում, որը մտնում է Ռուսաստանի խոշորագույն բանկերի թոփ-30-ի մեջ: Հանդեսը նրա կարողությունը գնահատել է 350 մլն դոլար եւ հատկացրել վարկանիշի 13-րդ հորիզոնականը:

Վարկանիշի մասնակցուհիների միագումար կարողությունը նոր ռեկորդ է սահմանել՝ կազմելով 10,7 մլրդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս