Մալիում ժամանակավոր նախագահի պաշտոնում զինվորականներն առաջարկել են գեներալ Մահաման Տուրեին
Մալիում իշխանությունը զավթած զինվորականները բրիգադային գեներալ Մահաման Տուրեի թեկնածությունը դիտարկում են որպես փոխզիջումային անձ անցումային շրջանում երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնի համար: Օգոստոսի 24-ին այդ մաիսն հայտնել է Le Journal du Mali թերթը:
Անցած հանգստյան օրերին Բամակոյում Արեւմտաաֆրիկյան պետությունների տնտեսական հանրակցության (ԷԿՕՎԱՍ) պատվիրակության՝ Նիգերիայի նախկին նախագահ Գուդլաք Ջոնաթանի գլխավորությամբ եւ խռովարարների կողմից ստեղծված Ժողովրդի փրկության ազգյին կոմիտեի (ԺՓԱԿ) ղեկավարների բանակցությունների ընթացքում վերջիններս հայտարարել են, որ Մալիում անցումային շրջանը կտեւի երեք տարի:
«Այդ ժամանակի ընթացքում կբարենորոգվեն երկրի պետական հիմքերը»,- մեջբերում է անում հրատարակությունը ԺՓԱԿ-ի ղեկավար փոխգնդապետ Ասիմի Գոիտայի խոսքից:
66-ամյա բրիգադային գեներալ Մահաման Տուրեն մի շարք կարեւորագույն պաշտոններ է զբաղեցրել Մալիի զինված ուժերում, ներառյալ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը:
ԷԿՕՎԱՍ-ի պատվիրակությունը, որը ԺՓԱԿ-ի հետ բանակցությունների մանդատ ունի այդ տարածաշրջանային խոշորգույն կազմակերպության ղեկավարներից, պետք է մոտ օրերս իր ղեկավարությանը զեկուցի ուղեւորության արդյունքների մասին: Դրանից հետո, այստեղ առկա տեղեկատվության համաձայն՝ կանցկացվի ԷԿՕՎԱՍ-ի հերթական արտակարգ գագաթնաժողովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: