«Հաճույք ստանո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի տամագոչին լինելուց»․ Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ սերնդակիցներից շատերը կհիշեն Տամագոչի խաղալիքը՝ փոքրիկ էլեկտրոնային սարք էր, որի մեջ «ապրում էր» որեւէ կենդանի՝ շուն, կատու, վիշապ եւ այլն։ Դու դրան պիտի կերակրեիր, խաղայիր հետը, քնացնեիր, հետեւից մաքրեիր։ Քո խնամքից էր կախված, թե ինչքան ժամանակ այն կձգեր։
Մի քանի օր լուռ հետեւեցի Սերժ Սարգսյանի ասուլիսի արձագանքներին ու մի հարց առաջացավ որոշ պատգամավորներին ու քաղաքական գործիչներին.
Հաճույք ստանո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի տամագոչին լինելուց։ Ես նույնիսկ կարող եմ պատկերացնել ձեր տամագոչիկների կնոպկաները.
1. պարգեւավճար տալ,
2. մաքրել հերթական «դուրս տվածը» (մարտնչող ապուշ, պողոսներ, Իրանը բռնապետություն է եւ այլն),
3. Ստիպել, որ նախկինների մասին խոսի,
4. Խաղալ հետը (գովաբանել ժողովրդավարական ձեռքբերումները, տնտեսական աճը, ծափահարել Փաշինյանի ելույթին եւ այլն),
5. Խոստում տալ (միլիարդավոր ներդրումներ, գյուղական մթերքի շուկաներ, որոնք Silicon valley-ի չափ ներդրում են խոստանում, կոկորդիլոս բուծել եւ այլն),
6. Դուրս գալ ցույցի (փակել դատարանների մուտքերը եւ այլն),
7. Ընդունել քո կամ թիմակցի սխալը (տուգանեք ինձ, Շորժայում ես չէի եւ այլն)
Հարգելի՛ տամագոչի քաղաքական գործիչներ, այնպես արեք, որ երբ Փաշինյանը հոգնի ձեր հետ խաղալուց, այնքան վարկաբեկված չլինեք, որ այլ «խաղացնող» չկարողանաք գտնել, որովհետեւ հաջորդ արտահերթ կամ հերթական ընտրություններին ինքը նոր «մոդելի» տամագոչիներ կունենա (եթե գոնե մի քիչ հասկանում եք քաղաքական գործընթացներից, ապա դա պիտի նկատած լինեք)։
Իսկ ասուլիսի արձագանքների բովանդակային պատասխանը կտամ առաջիկա օրերի հարցազրույցների ժամանակ»։
Իմ սերնդակիցներից շատերը կհիշեն Տամագոչի խաղալիքը՝ փոքրիկ էլեկտրոնային սարք էր, որի մեջ «ապրում էր» որեւէ կենդանի՝ շուն,…
Gepostet von Hayk Mamijanyan am Montag, 24. August 2020