Բաժիններ՝

Մեքենան գլորվել է ձորը. կա 2 զոհ, 4 վիրավոր

Օգոստոսի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 11-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 25-ամյա վարորդ Լևոն Հովսեփյանը և 22-ամյա ուղևորուհի Թերեզա Դարբինյանը տեղում մահացել են, իսկ չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

ԱԻՆ–ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Փոքրաշեն-Աշոցք ավտոժանապարհի 1-ին կմ-ին «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր ձորակից գլխիվայր շրջվել է: Վարորդը՝ Լևոն Հ․-ն (ծնված 1995 թ.) և ուղևոր Թերեզա Դ․-ն (ծնված 1998 թ.) տեղում մահացել են։ Ուղևորներ Հեղինե Հ․-ն (ծնված 1972 թ.), Արմեն Հ․-ն (ծնված 1995 թ.), Նվարդ Դ․-ն (ծնված 1974 թ.) և Վարդիթեր Հ․-ն (ծնված 1992 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Հեղինե Հ․-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս