Բաժիններ՝

Մալիում զորամասերը խռովություն են բարձրացրել

Մալիի մայրաքաղաք Բամակոյի արվարարձանում գտնվող բանակային զորմասերն ըմբոստացել են: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուներ:

«Սկսվել է խռովություն, զինվորականները զենք են վերցրել»,- մեջբերում է անում գործակալությունն իր բանակային զրուցակցի խոսքից: Տեղեկատվություն է ստացվում Բամակոյի արվարձանում Քաթի բանակային ռազմակայանի գնդակոծման մասին: Իր հերթին Մալիում Նորվեգիայի դեսպանությունը հավաստել է, որ երկրի մայրաքաղաք Բամակոյի արվարձանում գտնվող զորամասերը խռովություն են բարձրացրել:

«Դեսպանությունը տեղեկացված է զինված ուժերում խռովության մասին, զորքերը գնում են Բամակո,- ասված է Նորվեգիայի դեսպանության հայտարարության մեջ:- Նորվեգիայի քաղաքացիներն, (ովքեր գտնվում են Մալիի տարածքում) պետք է հանդես բերեն զգուշություն եւ ըստ հնարավորին գտնվեն տներում մինչեւ իրավիճակը պարզվի»:

Մալիի հակակառավարական ընդդիմությունը կոչ է արել օգոստոսի 18-ից սկսելու բողոքի լայն ակցիաներ: Վերջինիս պահանջներից մեկը երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթայի անհապաղ պաշտոնաթողությունն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս