Ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր գույն ու մշակույթ բերի. Նիկոլ Փաշինյան
Սահմանապահ Այգեպարը վերականգնվում է ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասից:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաեւ հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»,- նշել է Փաշինյանը: