Բաժիններ՝

Ինքնաթիռի մեջ ծննդաբերած կինը որդուն արտասովոր անուն է տվել

ԱՄՆ-ի բնակչուհի Քրիսթալ Հիքսը ծննդաբերել է ինքնաթիռում: Կինը մեկնելիս է եղել մոտակա քաղաքի հիվանդանոց, բայց կծկումները ավելի վաղ են սկսվել: Հիքսը իր «երկնային» որդուն այդպես էլ անվանել է` Սքայ (անգլերենից թարգմանաբար՝ «երկինք»), գրում է KTUU-ն:

Քրիսթալ Հիքսը բնակվում է Ալյասկա նահանգի Գլենելեն փոքր քաղաքում: Նա իր երեք զավակներին ծննդաբերել է Անկորիջ խոշոր քաղաքում, որը գտնվում է Գլենելենից 180 կմ հեռավորության վրա:

Չորրորդ որդուն նույն քաղաքի հիվանդանոցում ծննդաբերել, սակայն, չի հաջողվել: Կինը ծննդաբերել է թռիչքի մեկնարկից 20 րոպե հետո՝ 5.5 կմ բարձրության վրա:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս