Բելառուսում չարտոնված ակցիաների ընթացքում 103 իրավապահ է տուժել
Բելառուսի իրավապահ մարմինների ավելի քան հարյուր աշխատակիցներ են տուժել չարտոնված ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 9-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում: Ադ մասին հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունում:
«Ընդամենն օգոստոսի 9 – 13-ը քաղաքացիների հակաիրավական գործողությունների հետեւանքով տուժել է 103 իրավապահ, որոնցից 28-ը հոսպիտալացված է»,- տեղեկացրել են ներքգործնախարարությունում: Ինչպես նշված է, հանրապետությունում անկարգությունները կորցրել են զանգվածայնությունը, բայց ագրեսիայի մակարդակն իրապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ մնում է բարձր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: