Snapchat-ն աշխատում է նոր հնարավորության վրա, որը թույլ կտա Snap-երին ավելացնել հայտնի երաժշտություններ
Snapchat-ը հայտարարել է, որ կսկսի փորձարկել նոր հնարավորություն, որը թույլ կտա Snapchat-ի օգտատերերին՝ նկարել իրենց Snap-երը երաժշտությամբ, ինչպես TikTok-ում է։ Այս մասին գրում է romarketing.am-ը:
Արդեն իսկ Byte-ը, Triller-ը, Dubsmash-ը, Likee-ն և ուրիշ այլ հավելվածներ բարձրացել են app stores-ի աղյուսակում։ Instagram-ը նույնպես թողարկել է նոր music-powered հնարավորություն, որը կոչվում է Reels։
Ինչպես կարող եք տեսնել այս նկարում, նոր հնարավորությունը թույլ կտա օգտատերերին՝ ավելացնել երաժշտություն իրենց snap-երին։
Snapchat-ն այս հնարավորությունն առաջինը կթողարկի Նոր Զելանդիայում և Ավստրալիայում այս շաբաթ, իսկ մյուս երկրներում կթողարկվի ավելի ուշ՝ այս տարի։