Թեստ. կարո՞ղ եք արդյոք ձեր տղամարդուն միլիոնատեր դարձնել. 30 հարց, պատասխանի 6 տարբերակ
Հարցերին պատասխանում եք բացառապես այո կամ ոչ սկզբունքով:
1. Դուք մեծացել եք մի ընտանիքում, որտեղ բոլոր տղամարդիկ հաջողա՞կ են եղել:
2. Դուք նախկինում հանդիպել կամ ապրե՞լ եք հաջողակ տղամարդու հետ:
3. Ձեր ընկերների մեծ մասը հաջողա՞կ է: Իսկ ընկերուհիների մեծ մասը հարաբերությունների մե՞ջ է արդյոք հաջողակ տղամարդկանց հետ:
4. Դուք ինքներդ կյանքում հաջողության հասե՞լ եք: Ավելի ճիշտ` պատրա՞ստ եք արդյոք ձեզ զոհել հանուն ձեր տղամարդու հաջողության:
5. Ձեր տարիքը 23-ից բա՞րձր է:
6. Դուք վստա՞հ եք, որ ձեր տղամարդը հաջողակ է, ու նրանից չեք պահանջում ոչի՞նչ` փող, կարիերային աճ, այլ զոհողություններ:
7. Դուք պրոֆեսիոնալի պե՞ս եք հասկանում այն ոլորտից, ինչով զբաղվում է ձեր տղամարդը:
8. Սեքսից հետո դուք էներգիայի ա՞ճ եք զգում, այլ ո՞չ՝ նվազում:
9. Ձեր տղամարդու հետ դուք հաճախ եք զրուցում ոչ միայն կենցաղային հարցերի շուրջ, այլև այնպիսի թեմաների, որոնք կողմնակի անձանց համար ձանձրալի կարող են թվալ:
10. Ձեր տղամարդը լսո՞ւմ է ձեր կարծիքը:
11. Ձեր հարաբերությունները չե՞ն մթագնվում դավաճանությամբ:
12. Ամեն ինչ որոշվում է հանգիստ զրույցի ընթացքո՞ւմ, խելամիտ-տրամաբանական եզրահանգումների հիման վրա՞:
13. Դուք ի վիճակի՞ եք ձեր տղամարդուն վարակել որևէ գաղափարով, նրան ստիպել ապրել դրանով:
14. Ձեր տղամարդու հարաբերություններն իր հոր հետ վա՞տն են, անորակ կամ առհասարակ բացակայո՞ւմ են:
15. Նրա մայրը չի՞ խառնվում ձեր կյանքին:
16. Ձեր տղամարդը չի՞ տառապում ավելորդ քաշից, ալկոհոլիզմով, թմրամոլությամբ, ծուլությամբ, անտարբերությամբ:
17. Վերը բերված կետն արդարացի՞ է ձեզ համար:
18. Դուք ֆանտազիաների չե՞ք տրվում, այլ նախընտրում եք գործե՞լ:
19. Տղամարդու հետ ձեր հարաբերությունները տևում են միշտ ձե՞ր, թե՞ մինչև նրա վերջին օրը:
20. Դուք արդեն հավաքե՞լ եք այն ոչ մեծ գումարը, որը նրան կօգնի մեկնարկել:
21. Դուք պատրա՞ստ եք քաղցած մնալ, հրաժարվել գնումներից, ապրել մեկ սենյականոց վարձով բնակարանում` ձեր տղամարդուն ամեն ինչ սկզբից սկսելու հնարավորություն տալու համար:
22. Դուք երեխաներ չունե՞ք: Իսկ եթե ունեք, ապա մանկական պահանջմունքները ձեզ համար դոմինանտ չե՞ն ձեր հարաբերություններում, ամեն ինչ խելամտության շրջանակներո՞ւմ է:
23. Դուք պատրա՞ստ եք լինել ձեր տղամարդու մենեջերը, պրոդյուսերը, քարտուղարուհին, մասաժիստը, հոգեբանն ու մարզիչը:
24. Ձեր տղամարդը չի՞ ամաչում գլուխ գովել, ով ձեզ պես կին ունի կողքին:
25. Նա լքած կամ մոռացած կողմնակի երեխաներ չունի՞:
26. Դուք քնքշանքի կամ սեքսի միջոցով տղամարդուն մանիպուլյացնելու, նրա ինքնագնահատականը բարձրացնելու կամ նվազեցնելու հնարքներ գիտե՞ք:
27. Դուք վստա՞հ եք, որ ձեր տղամարդը բավարար տաղանդներ ունի բիզնեսի, կարիերայի, հաջողակ ստեղծագործական ճանապարհ հարթելու համար:
28. Դուք ձեզ վրա օրական 3 ժամից պակա՞ս եք ծախսում:
29. Դուք IQ-թեստ եք անցել` ցույց տալով գերազանց արդյունքնե՞ր:
30. Դուք հասցնո՞ւմ եք ամսական 5-ից ավելի գիրք կարդալ:
Հաշվում ենք «այո» պատասխանները:
1-5. Ինչ-որ մեկը ձեզ ասել է, որ տղամարդը պարտավոր է ձեզ ապահովել ամեն ինչով:
Ցավոք, դա սուտ է: Բացի դրանից, դատելով թեստի արդյունքներից` դուք չեք պատկանում այն կանանց թվին, հանուն ում տղամարդը կցանկանա գնալ ինքնակամ զոհողությունների, առավել ևս հավատալ, որ ինքը պարտավոր է այդպես վարվել: Դուք նյութական բարիքներ եք ուզում, բայց գնումներ կատարելուց, մինչև կեսօր քնելուց ու ընկերուհիների մոտ ձեր դիմահարդարման արժեքն ու որակը քննարկելուց այն կողմ չեք անցնում: Դրա համար էլ սկզբում ինքներդ արժեքավոր դարձեք ու հավաքված անձնավորություն, հետո նոր միայն ձեր տղամարդուց ինչ-որ բան պահանջեք:
6-10. Անփող լինելը հոգնեցրել է, և դուք կցանկանայիք, որ ձեր տղամարդն ինչ-որ բան փոխեր:
Ամեն ինչ արդար է, միայն թե ոչինչ չի փոխվի, քանի դեռ դուք լաց եք լինում ու պահանջում ու չեք սովորել ուղղորդել: Եթե տղամարդը չգիտի` ինչպես փող բերել տուն, դուք ինքներդ պետք է նրան ուղղորդեք, աջակցեք ու մոտիվացնեք: Վերջիվերջո, դուք պարտավոր եք կազմել գործողությունների հստակ պլան, որին հետևելով` ձեր տղամարդը ձեր ընտանիքը կհասցնի նյութական բարեկեցության:
11-15. Դուք հաճախ եք, չէ՞, վիճում։
Պատճառը` դուք ուժեղ եք, ձեր տղամարդը` նույնպես։ Բայց առայժմ ձեր պահանջները, ինչպես և մնացած բոլոր գործողությունները դեստրուկտիվ են։ Սկանդալները ոչ թե ձեր ուժն են ծնում, այլ, որ պահանջներ առաջ քաշելով` դուք ձեր տղամարդուն չեք առաջարկում խնդրի լուծման ռեալ եղանակներ։ Դուք պահանջում եք, համեմատում եք, վիրավորում եք, բայց ձեր տղամարդուն չեք վերաբերվում՝ որպես նյութական խնդիրներից ազատողի։ Կանգ առնելով ու նրան վերաբերվելով այնպես, ասես նա ձեր ընտանեկան ֆիրմայի ամենաարժեքավոր աշխատակիցն է, ձեզ վրա վերցնելով նրա չերևացող ղեկավարի դերը, դուք վերջապես կանեք ապագա հաջողության առաջին քայլը։
16-20. Ամեն բան լավ է, դուք վատ չեք հասկանում միմյանց:
Բայց միայն թե ստոպ: Արդյո՞ք դուք նրա համար չափազանց փոքր նպատակներ չեք ընտրել: Հենց այն պատճառով, որ դուք ձեր տղամարդուն ցույց չեք տվել, որ հավատում եք նրա բացառիկությանը, իսկ դա նշանակում է` ամենաանհավանական բարձունքների հասնելու նրա հնարավորությանը, դուք նրա մեջ չեք գցել լուրջ նվաճումների հասնելու սերմերը: Փոխեք ձեր մոտեցումը, և ամեն ինչ կսկսի փոխվել:
21-25. Դուք կատարելություն եք:
Դուք հենց այն ուժեղ կինն եք, ով իր ամուսնուն կմղի անհավանական նվաճումների: Դուք ազնվորեն պատասխանել եք բոլոր հարցերին` ինքնակամ ընդունելով, որ ինչ-որ բանում թերություն ունեք, մինչև վերջ չեք կոմպետենտ: Հիվանդագին ինքնավստահության բացակայությունը միշտ ձեր օգտին կաշխատի և թույլ կտա ներել կողակցի սխալները, ինչպես նաև կօգնի անընդհատ սովորել, փոխել նրա գործողությունների ռազմավարությունը: Իսկ գորշ կարդինալի ոճի նման գործելակերպը միշտ կօգնի առավելագույն հաջողություն ապահովել:
26-30. Աներևակայելի արդյունքներ:
Բայց միայն թե ձեր և ձեր տղամարդու ապագան դեռ որոշակի չէ: Դուք չափազանց շատ եք դոմինանտ հարաբերություններում` նրան զրկելով որևէ տեսակի նախաձեռնողականությունից: Եվ դրա համար էլ նույնիսկ ձեր տղամարդուն հաջողության մղելով` դուք կստանաք ձեր հանձնարարությունների հլու կամակատարին, այլ ոչ՝ աշխատանքով այրված պրոֆեսիոնալի: Թուլացրեք ճնշումը: Ձեր տղամարդու առաջնորդության պատրանք ստեղծեք գոնե, և նման քաղաքականությունը կբերի և զգալի էական արդյունքներ, և դուք դրանք կտեսնեք շատ ավելի շուտ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը