Թթվասերով բլիթներ՝ տատիկի բաղադրատոմսով
Բաղադրիչներ
1. Ալյուր – 3 բաժակ
2. Թթվասեր – 1 բաժակ
3. Շաքարավազ – 0.75 բաժակ
4. Սոդա – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Թթվասերը հարել շաքարավազի հետ:
2. Ալյուրը և սոդան ավելացնել թթվասերին:
3. Փափուկ խմոր հունցել:
4. Խմորը գրտնակել 0.5 սմ հաստությամբ և օղակներ կտրատել:
5. Խմորները շարել յուղապատ տապակին:
6. Թխել 10-15 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



