Բաժիններ՝

Բուլղարիայում կորոնավիրուսի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել մեկ օրում

Բուլղարիայի բժիշկները վերջին օրը երկրում արձանագրել են կորոնավիրոսով ախտահարման 204 դեպք՝ 85-ով ավելի, քան մեկ օր առաջ: Նաեւ արձանագրվել է մեկ օրում մահացու վախճանների ռեկորդային քանակ՝ 16, ընդամենը մահացածների թիվը հասել է 404-ի, օգոստոսի 4-ին հաղորդել է Բուլղարիայի առողջապահության նախարարության տեղեկատվական միասնական պորտալը:

Ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 12 159-ի, նրանց թվում 701 բուժաշխատող: Առողջացել է 6 684 մարդ: Հիվանդանոցներում է գտնվում 823 հիվանդ, նրանցից 43-ը՝ ծանր վիճակում, նրանք տեղավորված են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Ընդամենը երկրում կատարվել է կորոնավիրուսի 4 137 թեստ:

Բուլղարիայում կորոնավիրուսով վարկաման առաջին դեպքերը հայտնաբերվել են մարտի 8-ին: Մարտի 13-ից մինչեւ մայիսի 14-ը երկրում գործում էր արտակարգ դրություն: Ներկայումս Բուլղարիայում պահպանվում է արտակարգ համաճարակաբանական դրության ռեժիմը, որը երկարաձգվել է մինչեւ օգոստոսի վերջը: Երկրի բնակիչները պատավոր են պահպանել սոցիալական հեռավորությունը եւ պաշտպանական դիմակներ կրել փակ հասարակական վայրերում եւ տրանսպորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս