Ֆրանսիական դասական աղանդեր՝ շոկոլադե Կլաֆուտի
Բաղադրիչներ
1. Ալյուր – 80 գ
2. Ձու – 3 հատ
3. Շաքարավազ – 120 գ
4. Կարագ – 1 թ/գ
5. Կակաո – 50 գ
6. Կաթ – 300 մլ
7. Կիտրոնի կեղև
8. Բալ – 1 բաժակ
9. Շաքարի փոշի – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Ձվերին ավելացնել կիտորնի կեղևը, հարել:
2. Այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները՝ ալյուրը, կակաոն, ձուն, շաքարավազը, կաթը: Հարել: Պետք է շատ փափուկ խմոր ստացվի:
3. Ոչ մեծ կաղապարը (16 սմ) պատել կարագով և լցնել առանց կորիզի բալը:
4. Զգուշությամբ լցնել խմորը:
5. Կլաֆուտին թխել մոտ 45-50 րոպե, 180 աստիճան ջեռոցում: Թողնել՝ աղանդերը սառչի, այնուհետև հանել կաղապարից: Կարելի է զարդարել շաքարի փոշիով և թարմ բալով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը