Բաժիններ՝

Աֆղանստանում ինը մարդ է զոհվել պակիստանյան բանակի գնդակոծությունից հետո

Առնվազն ինը մարդ է զոհվել եւ 50-ը՝ վերքեր ստացել Աֆղանստանի Ղանդահարի նահանգում պակիստանցի զինվորականների կողմից բնակելի շրջանների հրետակոծումից հետո: Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:

Գերատեսչության տվյալներով՝ պակիստանցի զինվորականները հրետանուց գնդակոծել են պակիստանա-աֆղանական սահմանին գտնվող Սփին-Բոլդաք գավառի բնակելի շրջանները:

Աֆղանական բանակի շտաբի պետ գեներալ Յասին Զիյան հրաման է տվել պատրաստվել նմանօրինակ ակցիայի անցկացման Պակիստանի զինված ուժերի դեմ եւ համալրել զորքերը, որոնք տեղաբաշխված են Դյուրանդի գծի՝ երկու երկրների միջեւ չնշված պայմանական սահմանի, երկայնքով, որը հայտնվել էր դեռ 1893 թվականին:

Հուլիսի կեսերին հաղորդվել էր, որ Պակիստանի բանակն ականանետներից գնդակոծել է Աֆղանստանի արեւելքի Կունարի նահանգի շրջանները: Այն ժամանակ ռմբակոծության զոհ էր դարձել ութ մարդ:

Քաբուլում որպես միջադեպի պատճառ նշել են Աֆղանստանի տարածքում նոր հսկիչ-անցակետեր սահմանելու պակիստանյան զինվորականների փորձը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս