Բաժիններ՝

Հնդկաստանում կորոնավիրուսով ավելի քան 55.000 մարդ է վարակվել մեկ օրում

Հնդկաստանում մեկ օրում նոր կորոնավիրուսով վարկաման հայտնաբեվրած դեպքերի քանակը կազմել է 55 078, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ընթացքում: Ինչպես հուլիսի 31-ին իր կայքում հաղորդել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակվածների ընդհանուր թիվն, այդպիսով, հասել է 1 638 870-ի:

Հնդկաստանում երկրորդ օրն անընդմեջ արձանագրվել է հիվանդացածների քանակի ռեկորդային աճ, նախօրյակին այն կազմել է 52 123: Ավելի վաղ ախտահարվածների թվի ամենամեծ թռիչքն արձանագրվել էր հուլիսի 27-ին՝ 49 931: Առողջապահության նախարարության տվյալներով՝ 24 ժամում մահացու վախճանների թիվն ավելացել է 779-ով եւ հասել 35 747-ի:

Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի համալսարանի գնահատումներով՝ Հնդկաստանը մահերի թվով առաջ է անցել Իտալիայից (35 132) եւ այդ ցուցանիշով դուրս եկել հինգերորդ տեղը (ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից եւ Մեքսիկայից հետո): Հնդկաստանը վարակման հայտնաբերված դեպքերի քանակով աշխարհում մնում է երրորդ տեղում ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո: Ներկայումս Հնդկաստանում բուժում է անցնում կորոնավիրուսի վարկով 545 318 հիվանդ, առողջացածների թիվը կազմել է 1 057 805: Հնդակաստանում վարակվածների ընդհանուր թվով առաջատարներ են մնում Մահարաշտրայի (411 798) եւ Թամիլանդի (239 978) նահանգները, ինչպես նաեւ Դելիի ազգայն մայրաքաղաքային օկրուգը (134 403), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս