«Օրենքը հասկանալու հետ կապված ՀՀ քաղաքական ղեկավարությունը և այսօրվա ԱԱԾ  տնօրենը խնդիրներ ունեն». Արթուր Վանեցյան

«ԱԱԾ են հրավիրել մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունեմ, նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու։ Որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը եկել եմ, սակայն հրաժարվել եմ բացատրություն տալուց։ Իրականում այս գործը ոչնչի մասին է»,-այսօր առավոտյան  ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան  ժամը 10-00-ին Արթուր Վանեցյանը եկել  էր ԱԱԾ, քանի որ երեկ նա ծանուցածիր էր տացել ներկայանալու Ազգային անվտանգության ծառայություն։

Արթուր Վանեցյանի գնահատմամբ, այս գործը հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործն է, որը վերջին 8 ամիսների ընթացքում, իշխանություններն ամեն կերպ փորձում են իրականացնել իր նկատմամբ։  Նպատակն է կասեցնել իր ակտիվ քաղաքական գործունեությունը։

«Շատ լավ գիտեք, որ այն մեղադրանքները, որոնք հնչեցրել են իմ հասցեին, որևէ մեկը չի հաստատվել է, ինչպես դրանք, այնպես էլ այս «մեղադրանքը» կարծում եմ՝ հօդս է ցնդելու»,- շեշտեց նա։

Այնուհետև գործի մասին որոշ տեղեկություններ փոխանցեց լրագրողներին  Արթուր Վանեցյանն, ըստ այդմ՝ 2018 թվականին վերականագնվել է ԱԱԾ նախկին աշխատակիցներից մեկը, որը ըստ ԱԱԾ մեկնաբանության, իրավունք չուներ վերականգնվելու։

«Երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոչ թե ԱԱԾ աշխատակիցները կամ քննիչները, այլ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև այսօրվա ԱԱԾ գործող տնօրենը, որովհետև եթե  օրենքը կարդային հստակ և մինչև վերջ, ապա կհասկանային, որ որևէ օրենքի խախատում տեղի չի ունեցել»,-եզրափակեց Արթուր Վանեցյանը։

Տեսանյութեր

Լրահոս