Բաժիններ՝

Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

Հայ-ադրբեջանական պետական սահմանին, հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը, ինչպես նաև այսօր առավոտյան, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց: Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 10 անգամ, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3, Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ»,- հայտնել է Ստեփանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս