Ամենահզոր սմարթֆոններն ունեն նոր լիդեր․ անհայտ սմարթֆոն Xiaomi-ից
Xiaomi-ի անհայտ սմարթֆոնը շրջանցել է AnTuTu բենչմարկի առավելագույն միավորների ռեկորդը:
M2007J1SC համարով Xiaomi սմարթֆոնը վաստակել է ռեկորդային 687 հազար AnTuTu միավոր: Մինչ այս պահը առաջատարն էր նոր խաղային սմարթֆոնը՝ ASUS ROG Phone 3-ը` 620-630 հազար միավորով, և իրականում այն գործում է գերհզոր Snapdragon 865 Plus պրոցեսորով։
Չինաստանում Weibo սոցիալական ցանցից հայտնի ինսայդերն ասում է, որ այս սմարթֆոնը պատկանում է Mi 10 ֆլագմենային շարքին և աշխատում է կատարելագործված Snapdragon 865 պրոցեսորով. Անհայտ է` խոսքը «պլյուս» տարբերակի կամ առանձին փոփոխության մասին է:
Նախկինում Xiaomi ընկերության գործադիր տնօրեն Լեյ Ջnունը իր սոցիալական ցանցերում ակնարկում էր նոր ֆլագմենի մասին: Այն կստանա ստերեո բարձրախոսներ, 120Hz էկրան, 4500 մԱժ մարտկոց, բարելավված սառեցում և նույնիսկ առանձին 3,5 մմ խցիկ լարային ականջակալների համար, ինչը հազվադեպ է հանդիպում ժամանակակից ֆլագմեններում։
Թերևս, այս սմարթֆոնը Xiaomi Mi 10 Pro Plus-ն է: Ըստ լուրերի, այն պետք է ներկայացվի կամ գոնե հայտարարվի օգոստոսին:
Սիրարփի Աղաբաբյան