Բաժիններ՝

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 10 օրում կատարվել է 313 մլն դրամից ավելի նվիրատվություն

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հուլիսի 17-27-ն ընկած ժամանակում կատարվել է շուրջ 313 230 000 ՀՀ դրամի նվիրաբերություն։

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հուլիսի 17-ից սկսած հիմնադրամին ուղարկված նվիրաբերությունների թիվը կրկնապատկվել է»,-հայտնում են հիմնադրամից:

Հուլիսի 17-ից հուլիսի 27-ի ժամը 11։30-ի դրությամբ կատարվել է շուրջ 313 230 000 ՀՀ դրամ նվիրաբերություն, որից կայքի միջոցով` 29 %-ը, Paypal-ի միջոցով ` 10%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը.

Կատարվել են ավելի քան 3100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 58%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 19%-ը: Նվիրաբերություններն արվել են շուրջ 55 երկրներում բնակվող հայրենակիցների կողմից.

Նշված ժամանակում ամենաշաատ նվիրաբերություններ կատարվել են Հայաստանից, այնուհետև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս