Երիտասարդ խաղացողները իրենց իսկապես դրսևորեցին այս խաղում. Գրիգորյան
Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանըգոհ է ակումբի երիտասարդների խաղից «Վան»-ի դեմ ընկերական խաղում:
«Առաջին խաղն ինձ մոտ շատ հարցեր առաջացրեց։ Մենք այս խաղում դրսևորեցինք մեր ուժեղ կողմերը, անկեղծ ասած մրցակցի ուժեղ հարձակվողները բացահայտեցին մեր խոցելի տեղերը, ուստի լավ է որ նմանմրցակից մեզ բաժին հասավ հենց առաջին խաղում, նման արագ հարձակվողների քիչ թիմերումկհանդիպես, անհատապես ուժեղ են։ Ինչ վերաբերում է հարձակման գծին, ապա առաջին կեսում մենքստեղծեցինք 4 պահ՝ արագ ու որակյալ փոխհամագործակցությունների արդյունքում, որոնք մենք կիրառումենք մարզումային գործընթացում։ Դա նման էր նրան, ինչը մենք պլանավորել էինք մարզումներիընթացքում։ Նման պահերը սակայն քիչ էին։ Երկրորդ կեսում մեր կազմը փոխվեց։ Միայն կարող եմ ասել,որ այն երիտասարդ խաղացողները, որոնց դուրս բերեցինք, իրենց իսկապես դրսևորեցին այս խաղում»,- Գրիգորյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Վան»-ի հետ: «Ուրարտու»-ն առավելության է հասել 3:2 հաշվով: Տան տերերից աչքի են ընկել Գրիգորյանը, Գուզը և Կոբզարը: «Վան»-ից էլ գոլերը խփել են Գաբան և Մնացականյանը: