Բաժիններ՝

Ոստիկանները սպանության փորձի կազմակերպման մեջ մեղադրվող հետախուզվողի և հրազեն են հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները, Արարատի քրեական հետախույզների հետ, հուլիսի 21-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում հայտնաբերեցին ու Արարատի բաժին բերման ենթարկեցին 33-ամյա մի տղամարդու։

Նա հուլիսի 2-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձին հանցակցելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահունակներով, որոնք լիցքավորված էին 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով։

Տղամարդու հայտնածով` դրանք իրենն են։ Ապօրինի հրազենն ուղարկվել է փորձաքննության։ 33-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս