Պուտինը և Էրդողանը քննարկել են ավիահաղորդակցության վերսկսումը. Պեսկով
ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում արծարծել են ավիահաղորդակցության վերսկսման թեման, գերատեսչություններին հանձն արարություններ են տրվել ձեռնամուխ լինել այդ հարցի շուրջ բանակցություններին: Այդ մասինՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են թռիչքներն սկսել հուլիսի 15-ից, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում ՌԻԱ Նովոստիին աղբյուրը հաստատել է տեղեկատվությունը, սակայն ճշտել է, որ ստույգ ամսաթիվը դեռ չկա:
«Թեման արծարծվել է: Համապատասխան գերատեսչություններին հանձնարարություններ են տրվել՝ ձեռնամուխ լինել բանակցություններին»,-ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե այդ հարցը քննարկել են արդյոք Պուտինն ու Էրդողանը հեռախոսով:
Երկու նախագահների հեռախոսազրույցը կայացել է հուլիսի 13-ին: ՌԴ-ի եւ Թուրքիայի ղեկավարներն այդ ժամանակ քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը, Սուրբ Սոֆյայի տաճարի վերաբերյալ որոշումը: