Բաժիններ՝

Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման խնդիրները հարթված են. Քոչարյան

Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի ներդրման գործընթացի սկզբից` հունիսի 1-ից սեպտեմբերի 25-ը Հայաստանում քարտեր ստացել են 1713, իսկ անձնագրեր` 847 քաղաքացիներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, նույնականացման քարտերի համար ստացվել է 2 հազար 242, իսկ կենսաչափական աձնագրերի` 951 դիմում:

«Գործընթացում առաջացած հերթերը պայմանավորված էին անձնագրերի պահանջի սեզոնային աճով, բացի դրանից, կար նաև բլանկների սակավաթվության խնդիր»,- հայտնել է Քոչարյանը՝ շեշտելով, որ բլանկների խնդիրն այլևս լուծված է: Այժմ բացի ֆրանսիական ընկերությունից, բլանկներ է արտադրում նաև հայկական ընկերությունը:

Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացի տարբեր փուլերում տարբեր խնդիրներ են առաջացել: Հովհաննես Քոչարյանի հավաստիացմամբ` առաջացած բոլոր խնդիրներն ստացել են իրենց լուծումը:

«Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործում բավականին ռիսկային գործելաոճ էինք որդեգրել, որն արդարացվեց: Խնդիրները բացահայտել ենք ոչ թե փորձարկման կամ թեստավորման միջոցով, այլ հենց բնակչությանը ծառայություն մատուցելու ընթացքում: Այս գործընթացում հիմնականում խնդիրեր են առաջացել տվյալների կոնվերտացման ժամանակ, երբ հնարավոր չէր լինում այդ տվյալը արագ կենտրոն փոխանցել, բայց մեր ծրագրավորողներն այդ խնդիրներն արագ լուծել են»,- ասել է Քոչարյանը՝ շեշտելով, որ այժմ անձանգիրը տրամադրվում է սեղմ ժամկետներում:

Անդրադառնալով համակարգի նորմամուծություններին՝ վարչության պետն ասել է, թե այսուհետ գործելու է մեկ պատուհանի սկզբունքը, այսինքն դիմորդին ողջ գործընթացում սպասարկելու է միայն մեկ տեսուչ:

«Համակարգի ողջ գործավարությունն արդեն անցնում է էլեկտրոնային համակարգի, այսինքն` դիմողը, որին ծանուցումը կարող էր չհասնել, ասենք, հասցեն փոխելու պատճառով, այսուհետ ծանուցում կստանա էլեկտրոնային տարբերակով հաղորդագրության տեսքով: Կձևավորվի նաև տվյալների շտեմարան, քաղաքացիության և հատուկ կացության ռեգիստր, կսահմանվեն նաև աշխատակիցների նորմատիվներ, որոնք կավելանան բնակչությանն ավելի օպերատիվ սպասարկելու համար, որը կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը»,- նշել է Քոչարյանը՝ շեշտելով, որ համակարգը կհամալրվի նաև նոր տեխնիկայով, որը կապահովի համակարգի արդյունավետ գործելաոճը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս