«Կա՛մ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կա՛մ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը». Գևորգ Գևորգյան

Ռազմական փորձագետ գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում, ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին հնչած Փաշինյանի ուղերձի ողնաշարը ազգային պետության գաղափարն էր։ Սա տարօրինակ կերպով հակադրվում է իշխանության երկու տարվա ապազգային գործունեությանը։ Ինչ է ստացվում, կամ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կամ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը։

Վերջինիս դեպքում բոլոր ոլորտների զարգացման նոր ռազմավարությունը պետք է բխի մեր ազգային անվտանգության ողնաշարից և մեր ազգային շահից։

Մենք մի պետություն ենք, որի ազատ լինելիությունը, պետականության անխախտ ապագան և զարգացող կյանքը հնարավոր է կառուցել միայն ազգային գերամուր հիմքերով։

Ազգայինը այլընտրանք չունի՛»:

https://www.facebook.com/1323926390979041/photos/a.1325798544125159/3268859956485665/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031